ՌՈՒԲԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ+374 10 547902


Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։

2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի № 02Ա որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Նախագահի ՆՀ-104-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar