ՋՈՆ ՀԱԿՈԲԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ+374 312-5-96-61


Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:

2006-2010 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2010-2012 թվականներին սովորել է նույն համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, այն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2012-2015 թվականներին սովորել է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում: 2015 թվականի հուլիսի 4-ին պաշտպանել է «Դատավճռի որպես արդարադատության իրականացման ակտի հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ թեմայով թեկնածուական ատենախոսություն, որի համար շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2012-2014 թվականներին սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում, այն ավարտել է՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2012 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, մինչև 2015 թվականը` որպես դատավորի օգնական, այնուհետև՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում` որպես քրեական դատավարության ամբիոնի դասախոս:

2015 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում:

2016 թվականից առ այսօր զբաղեցնում է Հայ-ռուսական համալսարանում գործող ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղարի պաշտոնը:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-78-Ո-185 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 22-ի ՆՀ-262-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ունի հրատարակած շուրջ քսան գիտական հոդվածներ, նաև համահեղինակ է քրեական դատավարության դասագրքի:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar