ՆԱՐԵԿ ԳԱԳԻԿԻ ԲԵԳԼԱՐՅԱՆ+374 312-5-10-25


Ծնվել է 1990 թվականին, Արտաշատ քաղաքում:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության  ֆակուլտետի բակալավրիատը:

2009 թվականից մինչև 2011 թվականն անցել է պարտադիր զինվորական ծառայություն Արցախի հանրապետության պաշտպանության բանակում:

2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2013 թվականից Հայ-ռուսական համալսարանի հայցորդ է:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Արտագրո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան :

2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019  թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar