ՄՈՒՐԱԴ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ+374 284 25698
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։
1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։
1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։
1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։
2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։
2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։
2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ՄՈՒՐԱԴ ՄԱՐՏԻՆԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ"
Հարգելի դատավոր Մուրադ Հովակիմյան ինչպես կբացատրեք այն փաստը ՚որ ես Զոհրաբ Գագիկի Գևորգյանը դատվել եմ Զոհրաբ Գագիկի Ստեփանյան լրիվ ապորինի ինդզանից հարկադիրն գումար է գանձում