ՄՆԱՑԱԿԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ+374 10 547919


Ծնվել է 1963 թվականին Կամո քաղաքում։

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հրազդանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ստաժոր, քննիչ, ապա՝ դատախազի տեղակալ։

1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ՄՆԱՑԱԿԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member

ՀՀ ամենավատ դատավորներից մեկն է, հանդիսանում է ԱԱԾ և ՀՔԾ կամակատարը, առաջնորդվում է բացառապես ստացված պատվերներով, նրա կայացրած որոշումների ու վճիռների մեծամասնությունը իրավունքի և արդարադատության հետ որևէ կապ չունեն։ Զարմանալին այն է, որ նա բոլոր իշխանություններին գոհացնելով շարունակում է պաշտոնավարել և կարծում եմ դեռ կշարունակի։ Կարծում եմ նրան պատվերները իջեցվում եմ ԱԱԾ ոչ ղեկավար կազմից, արդեն բավական է պատվեր իջեցնողը գոնե լեյտենանտ լինի։

Հեռախոսահամար
093234429