ՄԱՄԻԿՈՆ ԼԻԲԿՆԵԽՏԻ ԴՐՄԵՅԱՆ


Ծնվել է 1958 թվականին Գյումրի քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ԵրՄՄՀԻ-ում՝ որպես իրավախորհրդատու, ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժանմունքի պետ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես դատարաններում քաղաքացիական գործերով կայացված վճիռների և որոշումների վրա հսկող բաժնի դատախազ, այնուհետև` բաժնի ավագ դատախազ։

1996 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի բաժանմունքի պետ։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահի օգնական։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ 2015 թվականից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2009 թվականից ՀՀ դատական դպրոցում, այնուհետև ՀՀ արդարադատության ակադեմիայում դասավանդել է դատավորների վերապատրաստման դասընթացներում, իսկ 2015 թվականից ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտում նոտարների վերապատրաստման դասընթացներում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar