ՀՐԱՉ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ+374 10 447121274
Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:
09.02.1999 թվականից մինչև 24.01.2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
29.01.2008 թվականից մինչև 14.11.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:
02.12.2011 թվականից մինչև 12.12.2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ՀՐԱՉ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ"
Պարոն Այվազյանը առավելություն ունի մնացած խելացի ու գրագետ դատավորների հանդեպ՝ նա անսահման մարդկային, մարդասեր ու բարի դատավոր է… Նիստերը վարում է թեթև, հանգիստ,առանց շտապելու ու տեղը տեղին, չպարզաբանված ոչ մի հարց չի թողնում: