ՀՐԱՆՏ ԱՐԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆ(+374 11) 588181174


Հրանտ Նազարյանը ծնվել է 1959թ. հունվարի 26-ին ՀՀ Երեւան քաղաքում: Ազգությամբ հայ է:

1977-1983թթ. ուսանել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ միաժամանակ աշխատելով Երեւանի «Լույս» գործարանում որպես փականագործ:

1983-1985թթ. ծառայել է Խորհրդային միության սահմանապահ զորքերում:

1985-1989թթ. աշխատել է Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորումում որպես իրավախորհրդատու, իրավաբանական բաժնի վարիչ:

1987թ. ուսումնառել է Ռուսաստանում, Նիժնի Նովգորոդում, Իրավաբանների որակավորման բարձրացման ինստիտուտում՝ «Միջազգային գործարար իրավունք» մասնագիտությամբ։

1989-1991թթ. աշխատել է ՀԿԿ Լենինյան շրջկոմում որպես հրահանգիչ:

1991-1992թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնում որպես ավագ խորհրդատու:

1992-1996թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես գլխավոր մասնագետ:

1994, 2000թթ. ուսումնառել է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի դաշնային օկրուգի Միջազգային իրավունքի ինստիտուտում, Ամերիկյան միջազգային իրավունքի ակադեմիայի՝ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնում, Դալլաս, Տեխասի նահանգ։

ՀՀ Նախագահի հրամանագրով 1996թ. փետրվարի 5-ից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

1996թ. ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի անդամ է:

ՀՀ Նախագահի հրամանագրով 1998թ. ապրիլի 23-ին նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:

2002թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «ԱՄՆ դատական համակարգի առանձնահատկությունները» թեմայով: Իրավաբանական գիտությունների թեկնածու է: Հեղինակ է սահմանադրական իրավունքի, դատական իշխանության անկախության հիմնախնդիրների վերաբերյալ մի շարք գիտական հրապարակումների:

Տիրապետում է անգլերենին եւ ռուսերենին:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar