ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ+374 10 636562
Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2010 թվականին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:
Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
2006 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2008 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:
2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է «Լեյտենանտ» առաջին սպայական զինվորական կոչում և նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնում` որպես օպերատիվ բաժանմունքի սպա:
2012 թվականին նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնում` որպես ավագ հետաքննիչ:
2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի խորհրդական:
2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ:
2015 թվականին տեղափոխման կարգով նշանակվել և մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ:
ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի մարտի 27-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Պատասխանել
4 Մեկնաբանություններ : "ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ"
Ինչ արդար դատավարություն կարող է վարել նման դատավորը, որ ինքն է կատարում հանցանք ՝ փակելով չորս հասցեների կոյուղի եվ նման դատավորը իր աշխատանքում ինչպես պետք է արդար վճիռներ կայացնի ։ Չորս սեփականատերերի անունից խնդրում եմ Բարձրագույն Դատական Խորհրդին ուշադրություն դարձնել Հարություն Մանուկյանի նման դատավորների աշխատանքին ։ Նա շատ հեշտությամբ ,առանց մտածելու փակել է չորս հասցեների կոյուղին արդեն մեկ տարի ,եվ նման մարդկանցից սպասում արդար դատավարություն եվ արդարություն։ Դատական Գործ N: ԵԴ/39177/02/19
Հարություն Մանուկյանը Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ներկայացնող լավագույն, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ դատավորներից է: Մասնագիտական ուղղվածությանս շնորհիվ շատ անգամներ եմ ներկա գտնվել Պարոն Մանուկյանի նախագահությամբ անցկացվող դատական նիստերին. ՕՐԻՆԱԿԵԼԻ Է բոլոր առումներով:
Եվ այո՛, լիովին համաձայն եմ. Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ուշադրություն դարձնի Հարություն Մանուկյանի նման դատավորների աշխատանքին՝ որպես անաչառ, իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ դատավորի իրական կերպարի, ով լիովին մարմնավորում է «Հարգելի՛ դատարան» դիմելաձևը: Եվ նման դատավորներն են, որ ապահովում են արդարադատության կենսագործումը:
Էնպես որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Ձեր՝ խոսքի ազատության իրավունքից փորձեք օգտվել առանց անհիմն մեղադրանքների հնչեցման և ապատեղեկատվության տարածման, ի վերջո խոսքի և արտահայտման ազատությունը բացարձակ չէ:
Բացառիկ մարդկային որակներ ունեցող և արդարամիտ դատավոր