ՀԱՅԱՐՓԻ ԱՐԹՈՒՐԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ+374 10 339596(213)


Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ակտեր

ԵԴ/2578/02/19 0

Սույն գործով դատարանը կիրառել է հայցային վաղեմություն և մերժել աշխատողի պահանջն ամբողջությամբ հետևյալ հիմքերով. Այն որ աշխատողի հետ կնքվել է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր վկայում է նրա մասին որ աշխատողը քանի որ իրավաբան է իր համար պետք է պարզ լիներ որ իր աշխատանքային պայմանագիրը դրանով իսկ լուծվել է: Պատասխանող կողմը դատարանին է ներկայացնում աշխատանքից ազատման մասին հրաման որի մասին աշխատողը ծանուցված չի եղել և հրամանի վրա չկա որևէ նշում առ այն որ գործատուն որևէ կերպ ծանուցել աշխատողին:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ՀԱՅԱՐՓԻ ԱՐԹՈՒՐԻ ԶԱՐԳԱՐՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Կարինե Բաղդասարյան
Օգտատեր
Member

իր գործի գիտակ ու հարգանքի արժանի դատավոր

Հեռախոսահամար
095703137