ԻՎԱՆ ԶԱՎԵՆԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ+374 312-5-33-69


Ծնվել է 1984 թվականին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2007 թվականին՝ մագիստրատուրան։

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրան։

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախ՝ որպես դատավորի գործավար, ապա՝ դատավորի օգնական։

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։

2013 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

2015 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունումում՝ որպես դատական պրակտիկայի ամփոփմանբաժնի ավագ մասնագետ։

2016 թվականից մինչև 2017 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ ՆՀ-366-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar