ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ


Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի 1-ից հանդիսացել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2010 թվականի հոկտեմբերի 28-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 1-ը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հանձնաժողովի նախագահը:

2010 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցի կառավարման խորհրդի նախագահը:

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2014 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ:

2014 թվականի հուլիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի նախագահ:

2016 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահը:

2017 թվականի դեկտեմբերի 22-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

2018 թվականի հունվարի 26-ին ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ:

2017 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ:

2014 թվականի սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2017 թվականի դեկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԵՐՎԱՆԴ ՀԵՆՐԻԿԻ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Նելլի Կիրակոսյան
Հյուր
Member

Բարև Ձեզ:Ձեզ անհանգստացնում է մեղադրյալ Ստեփանյան Նարեկի մայրը,գործը Ձեր մոտ է Վճռաբեկ դատարանում:Խնդրանքս վարույթ ընդունեք և լսեք մեղադրյալ Նարեկ Խաչիկի Ստեփանյանին,որովհետև Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը տարբերվում է ամբողջությամբ:Երիտասարդի 25տ ճակատագրի հարցն է,որն ունի նորաստեղծ ընտանիք :Որպես մայր անհանգիստ լինելով,որ չխեղվի որդուս ճակատագիրը խնդրում եմ Ձեզ վարույթ ընդունեք:Վերաքննիչ դատարանը թույլ է տվել կոպիտ սխալներ,որտեղ ոտնահարվում է մարդու իրավունքը 21-րդ դարում:Մեր փաստաբանը անդրադարձել է այդ բոլոր հոդվածներին:Նախպես Շնորհակալություն Ձեզ:

Հեռախոսահամար
094606042