ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ+374 10 339596 (111)


Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:

2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2012թ.` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009-2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2011-2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժնում, նախ` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:

2015-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում՝ որպես հինգերորդ բաժնի պետ:

2015-2016թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի 2018 թվականի հունիսի 08-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է:

Պատասխանել

1 Մեկնաբանություն : "ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
MKHITAR GOSH
Հյուր
Member

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ու դատավոր։ ՀԱ՜ԼԱԼԱ ԱՐՓԻԿԻՆ։

Հեռախոսահամար
231985