ԳԵՎՈՐԳ ՄԻՔԱՅԵԼԻ ՍՈՍՅԱՆ+374 10 447121271


Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:

2007 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի որակավորմամբ:

2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:

08.09.2006 թվականից մինչև 07.12.2007 թվականն աշխատել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա տարածքային կենտրոնում` որպես իրավախորհրդատու:

07.12.2007 թվականից մինչև 07.01.2008 թվականն աշխատել է նույն տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնում` որպես առաջատար մասնագետ:

10.01.2008 թվականից մինչև 12.02.2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատավորի օգնական:

04.03.2009 թվականից մինչև 30.04.2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar