ԱՐՇԱԿ ՍԵՐՈԺԻ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ+374322 2 32 35


Ծնվել է 1970 թվականին Սպիտակի շրջանի Արևաշող գյուղում։

1994թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվարկային ֆակուլտետը:

1994-1996թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1996-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում` ֆինանսատնտեսական բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ընդունարանի վարիչի և նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության գլխավոր մասնագետի պաշտոններում:

1998թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:

2005-2008թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008-2009թթ. աշխատել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar