ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ+374 10 448894141
Ծնվել է 1971 թվականին:
1991-1996 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», 2004 թվականի սեպտեմբերի 20-ին` «Մարշալ Հ.Ք.Բաղրամյան», իսկ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին` «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999 թ.-ին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:
2003 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2005 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:
2007 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:
2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Պատասխանել
2 Մեկնաբանություններ : "ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ"
Դուք շատ ճիշտ եք ։ այս մարդ անգրագետ դատ է վարում առանց գործը քննելու միանգամից վճիռա կազմում անհիմն որ ոչ ապացույց կա ոչ պաստ ու սա կոչվում է 《դատավոր》