ԱՐԱՄ ՀԱՄԼԵՏԻ ՄԿՐՏՉՅԱՆ+374 322 41506


Ծնվել է 1972 թվականին, քաղաք Երևանում։

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի (ներկայումս` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ) մեկամյա դասընթացները, ստացել ռազմական իրավաբանի որակավորում։

1996 թվականից 2000 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ իրավաբանական բաժնի պայմանագրա¬իրավական բաժանմունքում՝ որպես սպա, ապա` ավագ սպա։

2000 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի վերլուծական և հսկողական խմբի պետ։

2000 թվականից 2001 թվականն աշխատել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի վարչական ապարատի գրասենյակում՝ որպես իրավաբան։

2001 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պայմանագրաիրավական բաժնում՝ որպես բաժնի պետ։

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ N զորամասի իրավաբանական վարչությունում՝ որպես պայմանագրաիրավական բաժնի պետ։

2009 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ N զորամասի մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում՝ որպես ավագ սպա-իրավաբան։

2012 թվականից 2017 թվականն աշխատել է որպես ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ։

2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar