ԱՆՆԱ ՍԵՅՐԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ+374 222 21339


Ծնվել է 1979 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում:

2001 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:

2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:

2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:

2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ԱՆՆԱ ՍԵՅՐԱՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Սեդա Ծառուկյան
Օգտատեր
Member

դուք շատ լավ մարդ եք եվ արդար դատավոր

Հեռախոսահամար
091554441
Սյուզաննա Մովսեսյան
Օգտատեր
Member

Արտակարգ ազնիվ ու օբյեկտիվ դատավոր!!!! Ամենախելացի դատավորներից:

Հեռախոսահամար
094977011