ԱՆՆԱ ԱՐՏԵՄԻ ԴԱՆԻԲԵԿՅԱՆ+374 10 447041
Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:
1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ:
2005 թվականին Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ և ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:
2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երևանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու:
2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ԱՆՆԱ ԱՐՏԵՄԻ ԴԱՆԻԲԵԿՅԱՆ"
Սահմանադրական Առաքելության հանդեպ Հարգանքի, Հավատարմության, Բարձր պատասխանատվության գիտակցմամբ՝ Աննա Դանիբեկյան Դատավորի վարած դատավարությունները, Օրենքի առջև բոլորի Հավասարության համընդհանուր սկզբունքից բխող, Մրցակցային հավասար պայմանների ապահովմամբ, յուրաքանչյուրի Դատական Պաշտպանության իրավունքի լիարժեք ծավալով իրացման՝ Օրենքի աստիճան բարձրացրած Դատավարություններ են:
Աննա Դանիբեկյան դատավորի նաագահությամբ դատական նիստերը՝ Դատարանի հեղինակությունը բարձրացնող և օբեկտիվորեն Հիացմունք, Հարգանք, Խոնարհում հարուցող Դատավարություններ են:
Իմ Հիացմունքն ու խորը խոնարհումը Ձեզ՝ Հարգարժան Դատավոր !!!