ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ+374 312 56799


Ծնվել է 1979 թվականին, քաղաք Երևանում:

1998 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

2003 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2005 թվականի փետրվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի և դատական վիճակագրության բաժնի մասնագետ:

2006 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:

2007 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2018 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar