ԱՐԵՎԻԿ ՀԱՄԼԵՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ(+374 11) 588181179


Արեւիկ Պետրոսյանը ծնվել է 1972թ. դեկտեմբերի 9-ին Լենինական քաղաքում։

1994թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

1994 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։

1997թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները եւ գործունեության ուղղությունները» թեմայով։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։

Հեղինակ է երեք գիտական աշխատությունների եւ տասնյակ գիտական հոդվածների։

1994-1996թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ։

1996-1997թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ։

1997-1998թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի արձանագրային եւ թարգմանչական բաժնի վարիչի պաշտոնակատար, այնուհետեւ ՀՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ։

1999-2002թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

26.11.1999թ. շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային կոչում։

2002-2007թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով։

2007թ. հունվարին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով։

12.07.2007թ. պարգևատրվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հուշամեդալով:

2007թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

2007թ.(հունիս-նոյեմբեր) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2007թ. նոյեմբեր – 2010թ. հոկտեմբեր ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։

2010թ. (հոկտեմբեր-դեկտեմբեր) հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

2010թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։

16.05.2012թ. ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից պարգևատրվել է «ԱՊՀ ՄԽՎ-20 տարի» մեդալով:

Ունի մեկ դուստր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar