ԱՐԱԻԿ ԹՈՒՆՅԱՆ(+374 11) 588181170


Արաիկ Թունյանը ծնվել է 1966 թ. հունվարի 6-ին Ստեփանավան քաղաքում։

1984 – 1986 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։

1991 թ. գերազանցությամբ ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1995 թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2004թ.ստացել է «Տնտեսություն եւ ձեռնարկատիրություն» թեմայով որակավորում Առեւտրի համաշխարհային կազմակերպության Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային ինստիտուտում(Եգիպտոս, Կահիրե)։

2007թ. ստացել է «Եվրաինտեգրացում. սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ» թեմայով որակավորում Եվրոպայի Խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի քարտուղարությունում (Իտալիա, Տրիեստ)։

1999 – 2005 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ, տնտեսական օրենսդրության բաժնի պետ։

2000 թ.-ից դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2004 թ.-ից Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է։

2005 – 2007 թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնում։

2007 – 2014 թթ. զբաղեցրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը։

2014 թ. հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

2002 թ. շնորհվել է արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է Հայաստանի

Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։

Գիտական աշխատությունների հեղինակ է իրավունքի տեսության, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության եւ հողային իրավունքի բնագավառներում։

Ամուսնացած է, ունի որդի եւ դուստր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar