ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ+374 10 448894141


Ծնվել է 1971 թվականին:

1991-1996 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», 2004 թվականի սեպտեմբերի 20-ին` «Մարշալ Հ.Ք.Բաղրամյան», իսկ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին` «Ծովակալ Հ.Ս. Իսակով» մեդալներով:

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1999 թ.-ին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:

2003 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:

2005 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:

2007 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:

2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 1-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Պատասխանել

2 Մեկնաբանություններ : "ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ"

Ծանուցել
avatar
Տեսակավորել ըստ:   նորերի | հների | շատ քվեարկվածների
Արման Թամրազյան
Օգտատեր
Member
Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես փախանման միջոց կիրառելու վերաբերյալ, կալանավորման պայմանի՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով և բնականաբար կալանավորման հիմքերին չի անդրադարձել։ Արմեն Բեկթաշյանը քննելով դատախազի ծայրահեղ անգրագետ և անհիմն վերաքննիչ բողոքը / բողոքը բաղկացած է 15 թերթից, որից 14 թերթը արտագրված են վճռաբեկ դատարանի որոշումները, բացակայում է որևէ հիմնավորում/ հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, անդրադարձել կալանավորման հիմքերին և գտել, որ դրանք առկա են և բավարարել վերաքննիչ բողոքն ամբողջությամբ։ Փաստացի պաշտպանական կողմը զրկվել է կալանավորման հիմքերը վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկելու հնարավորությունից։ Ի դեպ դատախազի բողոքի պահանջից ելնելով վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի ժամանակ… Կարդալ ավելին »
Հեռախոսահամար
293234429
Արփինե
Հյուր
Member

Դուք շատ ճիշտ եք ։ այս մարդ անգրագետ դատ է վարում առանց գործը քննելու միանգամից վճիռա կազմում անհիմն որ ոչ ապացույց կա ոչ պաստ ու սա կոչվում է 《դատավոր》