ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ ՍԵՐՈԲՅԱՆ+374 10 448408347


Ծնվել է 1968 թվականին, քաղաք Վանաձորում:

1992 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը:

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության պետական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:

2004 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան` ստանալով իրավաբական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998 թվականից 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մաշտոցի շրջանի դատախազություն, քննիչ:

1999 թվականից 2001 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, նախ` քննիչ, ապա` ավագ քննիչ:

1999 թվականից առ այսօր ՀՀ իրավաբանների միության անդամ է:

2001 թվականից 2002 թվականը հանդիսացել է Մոսկվայի տնտեսագիտության պետական համալսարանի Իրավունքի ինստիտուստի ֆինանսական և վարչական իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:

2007 թվականից 2016 թվականն աշխատել է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում, նախ` իրավախորհրդատու, ապա` գլխավոր իրավախորհրդատու:

2014 թվականից 2016 թվականն աշխատել է «Nasdaq OMX-Armenia» ԲԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

2015 թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2003 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում աշխատել է նախ` դասախոս, ապա` ասիստենտ, ապա` դոցենտ:

ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar