ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ+374 10 447121265
Ծնվել է 1986 թվականին քաղաք Գյումրիում:
2007 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
07.05.2009 թվականից մինչև 22.06.2010 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:
22.06.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
01.10.2010 թվականից մինչև 19.12.2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում որպես ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի հարցերով պատասխանատու, այնուհետև՝ որպես ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետ:
19.12.2011 թվականից մինչև 30.04.2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ"
Շատ-շատ լավ դատավոր, խելացի ու ամենակարևորը մարդկային: Գործը քննում է էնպիսի պրոֆեսիոնալիզմով, մանրակրկիտ ու, միևնույն ժամանակ մատչելի, որ թե իրավաբանները, թե հասարակ քաղաքացիները իրենց լարված, ճնշված կամ չհասկացված չեն զգում: Սիրեցի Համբարձումյանին ու իր նիստերը: