ԱՂԱՍԻ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ+374 10 447121201 215
Ծնվել է 1981 թվականին Վանաձոր քաղաքում։
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2004 թվականին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։
2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Արգիշտի-1» ՍՊ ընկերության իրավաբան։
2004 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2006 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ։
2006 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ։
ՀՀ Նախագահի 2009 թվականի փետրվարի 27-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2015 թվականին ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Նախագահի ՆՀ-105-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ԱՂԱՍԻ ՍԱՄՎԵԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ"
Շատ գրագետ, խելացի և արդար դատավոր, ում ակտերը միշտ շատ տրամաբանված և փաստարկված են։