ՔՐԻՍՏԻՆԵ ՊԱՏՎԱԿԱՆԻ ՄԿՈՅԱՆ+374 10 201086
Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2013 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
2 Մեկնաբանություններ : "ՔՐԻՍՏԻՆԵ ՊԱՏՎԱԿԱՆԻ ՄԿՈՅԱՆ"
Պրոֆեսիոնալ, մարդասեր, արդարացի, օբյեկտիվ դատավոր, երբ դատարանի կազմում կարդում ես Մկոյան ազգանունը , նշանակում է օբյեկտիվ, հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտի պետք է սպասել, մարդ’ ով արժանի է Դատավորի բարձր կոչմանը։
Մկոյանի որոշումները երկու անգամ եմ կարդում)))), հետաքրքիր մեկնաբանություններ օրենքի տառի ճիշտ կիրառում… դե էն որ վերաքննիչում հատուկ կարծիք էր գրել համամիտ չլինելով նախագահողի հետ, էն էլ ինչ կարծիք, էնքան հիմնավորված, պատճառաբանված ու բովանդակալից, որ գործով ըստ էության կայացրած դատական ակտը մոռացանք ու հիմնվեցինք Մկոյանի հատուկ կարծիքի վրա)))