ԱՐՍԵՆ ՍԱՄՎԵԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ+374 10 448408304
Ծնվել է 1973 թվականին, Երևան քաղաքում:
1993 թվականի հունիս ամսից մինչև 1994 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1996 թվականին ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետը:
2005թ. Նյու Յորք նահանգի դատական ինստիտուտ Դատական կառավարում, ԱՄՆ Նյու-Յորք:
2006-2007 Վարչական արդարադատություն. Դատավորի հմտություններ (Գերմանիա- Հայաստան):
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։
2001 թվականի ապրիլ ամսից աշխատել է նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։
2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես գրասենյակի պետ՝ միաժամանակ կատարելով դատարանի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները։
2002 թվականի փետրվար ամսին փոխադրման կարգով նշանակվել է դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականին նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
2005 թվականի սեպտեմբերից մինչև 2006 թվականի հունվարը պաշտոնավարել է նույն դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի հունվարի 4-ից փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբերից աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում։
2007 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
2008 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2014 թվականի մայիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:
2016 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2018 թվականի մայիսի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:
2014, 2017-2018թ. Եվրոպայի խորհրդի փորձագետ (ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ դատական օրենսգիրք, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Հաշտարարության մասին» ՀՀ օրենք):
2017թ.-ից Երևանի պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պետական քննական հանձնաժողովի անդամ:
2014-2016 թթ. ՀՀ կառավարության ներկայացուցիչ Միացյալ Ազգերի Կազմակերպության Միջազգային առևտրի հանձնաժողովի աշխատանքային խմբում (աշխատանքային խմբեր` Սնանկության իրավունք, Արբիտրաժ և վեճերի լուծման այլընտրանքային միջոցներ):
2014թ.-ից ՀՀ արդարադատության ակադեմիայում դասախոս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի արդի հարցերը, Իրավական մեկնաբանում):
2014թ.-ից ՀՀ փաստաբանական դպրոց դասախոս (Վերաքննությունը քաղաքացիական դատավարությունում):
2014-2018 թթ. ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում դասախոս (վերապատրաստման դասընթացներ նոտարների համար- Կառուցվող շենքերի հետ կապված առուվաճառք, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ արդի հարցեր, Սնանկության և հարկադիր կատարման վարույթներում նոտարիատին վերաբերող առանձնահատկություններ):
2005–2014թթ. ՀՀ դատական դպրոցում վերապատրաստող (Դատական ծառայության դերը, իրավաբանական գիր ու գրագրություն, իրավական մեկնաբանում):
2014թ.ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի դասախոս (Սնանկության իրավունք):
2010-2011թթ. ArmLaw դատական ակտերի որոնողական համակարգի համահեղինակ:
2005-2008թթ. Դատական գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:
2001-2002թթ. Տնտեսական դատարանի գործերի էլ. կառավարման համակարգի հեղինակ:
1999թ. սեպտեմբերից մինչև 2000թ. նոյեմբեր Իրավատնտեսագիտական քոլեջի դասախոս (Քաղաքացիական իրավունք, Ընտանեկան իրավունք, Աշխատանքային իրավունք):
2007 թվականին ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
2015 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը