ՄՆԱՑԱԿԱՆ ՀԱՅԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ+374 10 448894132
Ծնվել է 1985 թվականին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
2002 թվականին ավարտել է Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2002 թվականից մինչև 2006 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2006 թվականից մինչև 2008 թվականը սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2012 թվականից առ այսօր համատեղության կարգով աշխատում է Գավառի պետական համալսարանում` որպես հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ագորսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲ ընկերությունում` որպես իրավաբան:
2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետի պաշտոնը:
2008 թվականից մինչև 2010 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի պաշտոնը:
2010 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանարապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանարապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը