ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆԻ+374 10 448894104
Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
2000 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան:
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության ՀՀ միջազգային պայմանագրերի կատարման և ներպետական իրավունքների բաժնում՝ որպես իրավաբան:
2005 թվականին աշխատել է որպես «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի իրավաբան:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ նախ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ, այնուհետև՝ վարչության պետ:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է դատավոր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի դատախազ:
2014 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:
Պատասխանել
1 Մեկնաբանություն : "ՎԱԶԳԵՆ ՌՈՒԲԵՆԻ ՌՇՏՈՒՆԻ"
Վազգեն Ռշտունին, անկախ իշխանությունների վերաբերմունքից, միշտ եղել է և կլինի արդարադատության խորհրդանիշ դատավոր