ՌՈԲԵՐՏ ՄԱՔԵՅԱՆ


Ծնվել է 1986 թվականին Շիրակի մարզի Փանիկ գյուղում:

2003-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009-2011 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2011 թվականին մարտի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ն աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնում՝ որպես մասնագետ:

2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 28-ն աշխատել է «Լոու Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ որպես տնօրեն:

2013 թվականի մարտի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 24-ն աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2016-2017 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը, ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

2017 թվականին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar