ՀՐԱՉ ՄԱՐՏՈՒՆԻ ԱՅՎԱԶՅԱՆ


Ծնվել է 1974 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1996-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

09.02.1999 թվականից մինչև 24.01.2008 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ, ապա` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:

29.01.2008 թվականից մինչև 14.11.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

14.11.2011 թվականից մինչև 02.12.2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում` որպես դատարանի նախագահի խորհրդական:

02.12.2011 թվականից մինչև 12.12.2013 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում` որպես գլխավոր մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar