ԿԱՐԻՆԵ ՍՈՍԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1983 թվականինց աշխատել է Գագարին ավանի լուսապակու գործարանում՝ որպես իրավաբան։

1983 թվականից մինչև 1985 թվականը եղել է Հայկոոպի Սևանի միջշրջանային առևտրի բազայի ավագ իրավաբան։

1985 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Սևանի գործադիր կոմիտեի «ԶԱԳՍԻ» բաժնի վարիչի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի վարիչը։

1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ բաժնում՝ որպես վարիչի տեղակալ։

2001 թվականին աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar