ԼԵՆԴՐՈՒՇ ՀՐԱՉՅԱՅԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Ծնվել է 1985 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

2009 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2011 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar