ԱՐՍԵՆ ԱՐՏՈՒՇԻ ԲԱԲԱՅԱՆ
Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։
1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1994 թվականից աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1997 թվականից՝ ավագ քննիչ։
1999 թվականին նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ։
2005 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։
2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ նախագահի 10.08.2018թ. որոշմամբ նշամակվել է Սնանկության դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը