ԱՐՄԱՆ ԱՇՈՏԻ ԿՈՒՐԵԽՅԱՆ


Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:

2008 թվականից առ այսօր աշխատում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar