ԱՐԹՈՒՐ ՌՈԲԵՐՏԻ ՊՈՂՈՍՅԱՆ


Ծնվել է 1976 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2002 թվականից մինչև 2005 թվականը հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական։

2002 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։

2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ (մասնագետ)։

2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։

ՀՀ նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 3-ի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր

2002 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ աշխատել է Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` որպես «ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք» առարկայի դասախոս։

2006 թվականից մինչև 2008 թվականը համատեղությամբ աշխատել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` որպես քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի անդամ« «ՌԴ քաղաքացիական դատավարություն» և «ՌԴ արբիտրաժային դատավարություն» առարկաների դասախոս։

Երկու մենագրությունների և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

 

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar