ԱՆՆԱ ԱՐՏԵՄԻ ԴԱՆԻԲԵԿՅԱՆ
Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:
1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ:
2005 թվականին Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ և ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:
2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:
1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երևանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու:
2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը