ԱՆԻ ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Ուորվիքի համալսարանի մագիստրատուրան:

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ՊետԱՊ-Հայաստան» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես գլխավոր իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավախորհրդատու, այնուհետև` որպես իրավաբանական բաժնի պետ:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության գլխավոր մասնագետ:

2012 թվականից աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի օգնական:

2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar