ԴԻԱՆԱ ԱՇՈՏԻ ՂՈՒԿԵՅԱՆ


Ծնվել է 1986 թվականին, քաղաք Երևանում:

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ մագիստրատուրան:

2009 թվականին ընդունվել է ԳԱԱ Փիլիսոփայութան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպերանտուրա /միջազգային իրավունք մասնագիտացմամբ/:

2009 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2011 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2014 թվականի հունվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:

2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի պետ:

2015 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

2016 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ինստիտուտում:

2017 թվականին ուսանել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar