ԳՐԻԳՈՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2012թ.` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2009-2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
2011-2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժնում, նախ` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:
2015-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում՝ որպես հինգերորդ բաժնի պետ:
2015-2016թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: ՀՀ Նախագահի 2018 թվականի հունիսի 08-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ամուսնացած է:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը