ՍՈՒՐԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ծնվել է 1960 թվականին Տավուշի մարզի Շնող գյուղում։
1977 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Այրումի պահածոների գործարանում՝ որպես բանվոր։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել ՀՀ Փաստաբանների կոլեգիայում և մինչև 1991 թվականն աշխատել է Թումանյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Թումանյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Գնահատելու համար փաստաբաններին անհրաժեշտ է մուտք գործել
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը