ՍԱՄՎԵԼ ԱԶԱՏԻ ՈՒԶՈՒՆՅԱՆ
Ծնվել է 1954 թվականի օգոստոսի 6-ին Երևան քաղաքում:
1971 թվականին ավարտել է Հ.Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցը:
1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։
1976 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է Երևանի մոնտաժային կառավարման վարչությունում՝ որպես մոնտաժող-մասնագետ։
1982 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում։
1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում։
1996 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևանի Շահումյանի շրջանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2004 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։
2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականի հուլիսի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը