ԱՐՄԵՆ ԳԱՌՆԻԿԻ ՉԻՉՈՅԱՆ
Ծնվել է 1962թ. Երևան քաղաքում:
1979-1981թթ. աշխատել է «Հայգազշին» տրեստի Երևանի ՇՄՎ-ում` որպես փականագործ:
1981-1986թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1986-1995թթ. աշխատել է Երևանի «Կիլիկիա» արտադրական միավորումում` որպես իրավախորհրդատու:
1995-1996թթ. աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովում` որպես ավագ խորհրդատու: :
1991-1996թթ. եղել է ՀՀ գերագույն դատարանի ժողովրդական ատենակալ: :
1996-1999թթ. աշխատել է Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր: :
1999-2000թթ. աշխատել է ՀՀ դատախազության Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական: :
2000-2003թթ. աշխատել է ՀՀ դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական: :
2003-2005թթ. աշխատել է` որպես ՀՀ զինվորական դատախազի օգնական: :
2005-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում` որպես դատախազ: :
2007-2011թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում` որպես դատախազ: :
2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: :
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: ՀՀ նախագահի 10.08.201թ. հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը