ՍԱՄՎԵԼ ԵՓՐԵՄԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ


Ծնվել է 1971 թվականին Ուկրաինայի հանրապետության Լուգանսկի մարզի Ալչյովսկ քաղաքում։

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

2000 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ վարչության պետի պաշտոնում։

2003 թվականից համակարգի վերակազմակերպման արդյունքում աշխատել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետ։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի փետրվարի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar