ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ ԲԵԿԹԱՇՅԱՆ
Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1999 թվականին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:
2003 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2005 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ :
2007 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:
2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
1990 թվականից մինչև 1992 թվականը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, որի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 6-ին պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար», իսկ 2004 թվականի սեպտեմբերի 20-ին պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:
2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը