ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Ծնվել է 1986 թվականին քաղաք Գյումրիում:

2007 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2009 թվականին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

07.05.2009 թվականից մինչև 22.06.2010 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:

22.06.2010 թվականից մինչև 01.10.2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

01.10.2010 թվականից մինչև 19.12.2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ սկզբում որպես ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի հարցերով պատասխանատու, այնուհետև՝ որպես ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետ:

19.12.2011 թվականից մինչև 30.04.2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Պատասխանել

Եղեք առաջին մեկնաբանողը

Ծանուցել
avatar