ԿԱՐԵՆ ԲԱՐՍԵՂԻ ԶԱՐԻԿՅԱՆ
Ծնվել է 1987 թվականին քաղաք Երևանում:
2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին` նույն համալսարանի մագիստրատուրան:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես դատավորի գործավար:
2009 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես դատավորի օգնական:
2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ:
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես դատարանի նախագահի խորհրդական:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը