ԳԱԳԻԿ ՌԱՖԻԿԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ
Ծնվել է 1959 թվականին Գավառ քաղաքում։
1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ, այնուհետև մինչև 1997 թվականը՝ որպես ավագ քննիչ։
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։
2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2005 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:
2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Պատասխանել
Եղեք առաջին մեկնաբանողը