1.Փաստաբանը մեկ ամսում կարող է տեղադրել միևնույն նախագահող դատավորի կողմից կայացված ընդամենը 1(մեկ) ակտ
2.Համակարգում կարող են տեղադրվել միայն 2018 հունվարի 1-ից հետո կայացված ակտերը: Տվյալ օրվան նախորդող ժամանակահատվածում կայացված ակտերի հրապարակումները համակարգից կհանվեն
3.Համակարգում ակտերը տեղադրվում են միայն pdf և gpj տեսքով
4.Ակտը տեղադրելիս փաստաբանը պետք է ակտի մասին թողնի 10֊ից 65 բառ պարունակող կարծիք
5. Տեղադրված ակտը գնահատելիս փաստաբանները պետք է պարտադիր թողնեն մեկնաբանություն պատճառաբանելով իրենց գնահատումը
6. Ակտի վարկանիշն ազդելու է միայն այն կայացրած նախագահող դատավորի վարկանիշի վրա
7.Ակտ տեղադրողն է պատասխանատվություն կրում տվյալ ակտը հրապարակելու հետ կապված բոլոր իրավական հետևանքների համար (նախաքննական գաղտնիքի հրապարակում և այլն)